HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը ցավակցել է դերասանուհի Նվարդ Ասատրյանի ընտանիքին

ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: 

Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան մասին: Արցախյան բեմում նրա կերտած կերպարները իրենց ուրույն տեղն են զբաղեցրել մեր մշակույթի զարգացման գործում: Իր անզուգական խաղով Նվարդ Ասատրյանը արժանիորեն վայելում էր հանդիսատեսի հարգանքն ու սերը: ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, Արցախի թատերասեր հասարակայնությանը: Անվանի արտիստուհու հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում եւ հայ թատրոնի պատմության մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter