HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարշամ Բորանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակչում Վարշամ Բորանյանը մրցեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ: Բորանյանը 3:0 հաշվով գերազանցեց սերբ մարզիկին:

Ավելի վաղ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց Ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց պորտուգալացի Ուգո Միգել դա Սիլվային: Քառորդ եզրափակչում Բորանյանը 8:2 հաշվով առավելության հասավ բուլղարացի մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 2:1 պարտության մատնեց հունգարացի Բալին Կորպասիին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter