HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց ծառայությունները վրացական շուկային

Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններն արդեն չորրորդ անգամ կմասնակցեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 17-19-ը Թբիլիսիում: Մասնակից հայկական կազմակերպություններն են` «Հայկական ծրագրեր», «Դ-Լինկ», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Xinect», «Լայմ Տեխ», «ՍաութԹեք Քընսալտինգ», «Էսենշլ Սըլյուշնս», «Նորմա-պլյուս» ընկերությունները: Պետական հատվածից հարկատուների համար նորագույն լուծումներ կներկայացնի ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն:

Հայկական ընկերությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումն արտասահմանյան շուկայում:

Միջոցառման ընթացքում հայկական կազմակերպությունները «Հայկական անկյուն» տաղավարում կներկայացնեն Հայաստանի լավագույն թվային լուծումները վրացական շուկային և միջոցառմանը ներկա արտասահմանյան գործընկերներին, հանդես կգան գործարար ներկայացումներով, կմասնակցեն տարածաշրջանային նշանակություն ունեցող լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերի և իրականացրած ծրագրերի մրցույթին:

Հայկական կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին  Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը: Միջոցառումը բաղկացած է կոնֆերանսների շարքից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից: Կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի արդարադատության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter