Պատահար՝ մահվան ելքով
Երեկ երեկոյան Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (Գեղարոտ գյուղի մոտակայքում), տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից՝ դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 28 ՏՏ 801 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 ՍԼ 206 պետհամարանիշի ավտոմեքենաները: Փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ,1963 թվականին ծնված Նունե Նորիկի Լամբարյանին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց:
Ավտոմեքենայից դուրս է բերվել նաեւ վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ,1963 թվականին ծնված Կարեն Եզնիկի
Սիրադեղյանի դին և հանձնվել շտապօգնության բրիգադին: Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորներ` Վանաձոր քաղաքի բնակիչ,1986 թվականին ծնված Տիգրան Կարենի Սիրադեղյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ,1983 թվականին ծնված Արեն Մանվելի Պողոսյանը տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ա.Պողոսյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել