HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հրաձիգները մեկնում են Եվրոպայի առաջնության

Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնություն 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ աճել է մասնակից երկրների ու մարզիկների քանակը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունները` յուրաքանչյուր ձևից կխաղարկվի 3-ական վարկանիշ կանանց և տղամարդկանց համար:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնացի 14 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հանրապետությունը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պավիրակությամբ առաջին անգամ է մասնակցելու: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Հայ հրաձիգները փետրվարի 22-ին՝ ժամը 13:00-ին կլինեն Զվարթնոց օդանավակայանում` ժամը 16:00-ին Հունգարիայի Գիոր քաղաք մեկնելու համար և կվերադառնան փետրվարի 28-ի լույս 29-ի գիշեր ժամը 01:30-ին:

Եվրոպայի առաջնության  պատմության մեջ առաջին անգամ ատրճանակ և հրացան ձևերում կկիրառվեն «խառը թիմային» վարժություններ: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում խառը թիմային զույգ են կազմել Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը, հրացան ձևում զույգ են կազմել Քրիստիան և Իրինա Լաուերները, հնարավոր է նաև թիմային հանդես գան Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը: Վերոնշյալ մարզիկների խառը թիմային վարժությունները տեղի կունենան հունվարի 27-ին` ատրճանակ վարժությունը ժամը 13:30-14:00-ին, իսկ հրացանը` ժամը 15:00-15:30-ին, այնուհետև տեղի կունենան վերջիններիս եզրափակիչները:

Փետրվարի 23-ին տեղի կունենա առաջնության օֆիցիալ բացման արարողությունը և պարապմունքը:

Մրցաշարի արդյունքներին կարող եք օնլայն հետևել, նկարներ և տեսանյութեր տեսնել  http://results.sius.com/   , http://www.esc-shooting.org/     և   http://www.issf-sports.org/      կայքերում:

Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 14  մարզիկները և նրանց կրակի ժամանակացույցը: երջինս ներկայացված է ըստ Հունգարիայի ժամային գոտու. Հունգարիան Հայաստանից հետ է 3 ժամով: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀՖ մամուլի քարտուղար Լ. Ավետիսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter