HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գործարարների ամենամեծ սպասումները ծառայությունների ոլորտից են, ամենաքիչը՝ շինարարության

Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2015թ. չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 0,2 կետով և կազմել է 50,5։ Այդպիսով, ԳՄՑ-ն շարունակում է գտնվել կայունության միջակայքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած ցուցանիշներից։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն գործարար միջավայրի արժեքը հաշվարկում է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:

Արդյունաբերության և շինարարության ոլորտում գործարարների սպասումները  մեծ չեն։ Այս երկու ոլորտներում բացասական միտում է արձանագրվել։ Միևնույն ժամանակ, առևտրի և ծառայությունների ոլորտների ցուցանիշները բարելավվել են, ինչն էլ ապահովել է ԳՄՑ-ի աճը։ Ընդ որում, ամենամեծ սպասումները ծառայությունների ոլորտից են, իսկ ամենաքիչը՝ շինարարության։

Ինչպես երևում է, գործարար միջավայրի ցուցանիշը նախորդ տարվա վերջին եռամսյակում աճել է նաև  2014  թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 1,3  տոկոսային կետով։  Այդ աճն ապահովվել է բացառապես ծառայությունների ոլորտի սպասումների ֆոնին։ Իսկ արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտից մեկ տարի առաջ սպասումներն ավելի շատ են եղել, քան 2015-ի վերջին եռամսյակում։

ԳՄՑ-ի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է):

Որպես կայունության միջակայք ընդունվել է արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter