HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաչե Գաբրիելյանը բյուջեն իրատեսական է համարում

Հայաստանում մշտապես կա գյուղատնտեսության ոլորտում կլիմայական ռիսկեր, ապա բնականաբար, դրանք մտահոգությունների տեղիք են տալիս, և ցանկացած սրտացավ պաշտոնյա պետք է նմանատիպ մտահոգություններ արտահայտի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ  ԿԱ ՊԵԿ-ի պետի հայտարարությունը, թե լրացուցիչ 101 մլրդ դրամի հարկերի հավաքագրումը խնդրահարույց է, նշեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Այդ մտահոգությունները նախարարը կապեց ընդհանուր մակրոտնտեսական համատեքստի հետ: Այսինքն` եթե խոշոր խնդիրներ առաջանան Եվրոպայում, դա, բնականաբար, կազդի համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում նաև Հայաստանի:

«Եթե լինեն եվրոպական երկրներից եկող կատակլիզմներ, եթե գյուղատնտեսությունը էական կլիմայական պայմանների փոփոխության դեպքում ունենա կատաստրոֆիկ փոփոխություններ, բնականաբար, կարող են լինել որոշակի խնդիրներ, այլ պայմաններում բյուջեն իրատեսական է, և եկամուտները կհավաքագրվեն ինչպես նախատեսված է»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter