HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումները կարող են կրկնվել

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզում տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 1-ից 12-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ նշված հատվածում մոտ 130 մ բարձրությունից թափվել են քարե բեկորներ, տեղումների և ցնցումների հետևանքով հնարավոր է, որ քարաթափումները կրկնվեն:

Մոտ 140 մ բարձրության վրա առաջացել է զանգվածի ճեղք, որի փլուզման հավանականությունը պարզելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter