Վաղը կհանձնվեն Արցախի ազգային վիճակախաղի շահումները
Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակը տեղեկացնում է, որ հունարի 26-ին ժամը 11.00-ին Տպագրիչների 8/39 հասցեում (Ջրային պետական կոմիտեի դիմաց) տեղի կունենա 2015թ. վիճակախաղի շահումների հանձման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է լինելու ԼՂՀ փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը:
Արցախի ազգային վիճակախաղը հիմնադրվել է 2014 թվականին ԼՂՀ կառավարության կողմից: Արցախի ազգային վիճակախաղի նպատակն է կանանց համար աշխատատեղերի ապահովումը, ՙՙարտադրված է Արցախում՚ տարբերանշանը կրող արտադրատեսակների զարգացումն ու տարծումը, և Արցախում վերաբնակեցման քաղաքականությանը աջակցելը:
Արցախի ազգային վիճակախաղը ձեռք է բերել համահայկական տարածում և նշանակություն, մինչ օրս տեղի է ունեցել թվով 2 խաղարկություն, որին մասնակցել են շուրջ 400.000 հայորդիներ: 2 խաղարկությունների արդյունքում շահել են թվով 700 հայրենակիցներ, իսկ շահումային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմել է 350 մլն ՀՀ դրամ:
Վիճակախաղի կազմակերպման արդյուքնում ձևավորված ողջ շահույթը ուղղվում է Արցախի համայնքների զարգացմանը, հայրենադարձության ծրագրերի իրականացմանը: 2 տարվա ընթացքում Արցախի ազգային վիճակախաղի շահումային ֆոնդի ձևավորման միջոցով Արցախում շուրջ 250 հոգի ապահովվել են կայուն վարձատրվող աշխատատեղով:
Արցախի ազգային վիճակախաղի խաղարկությունը տեղի է ունենում ամեն տարի դեկտմեբերի 28-ին, որը խորհրդանշական օր է Արցախի համար՝Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների օրն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել