
Բավրա-Նինոծմինդա անցակետը ժամանակավորապես փակ է
Բավրա-Նինոծմինդա անցակետը ժամանակավորապես փակ է: Հայ-վրացական սահմանին նորից մեքենաներ են կուտակվել:
Վրաստանի տարածքային զարգացման և ինֆրաստրուկտուրաների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացնում է, որ ձնաբքի հետևանքով Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի 90-112-րդ կիլոմետրն անանցանելի է:
Նշենք, որ գրեթե ամեն օր ձնաբքի և տեղումների հետևանքով Նինոծմինդայից մինչև «Բավրա» անցակետ դժվարանցանելի է: Վրացի սահմանապահները պարբերաբար սահմանափակում են երթևեկությունը, որպեսզի մեքենաները չարգելափակվեն ճանապարհի այդ հատվածում:
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ դժվարանցանելի է նաև վրաց-ռուսական Լարսի անցակետը, սակայն այն փակ չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել