
Բնապահպաններ ու ոստիկաններ՝ Հրազդանի հանքի տարածքում
Այս պահին Հրազդանում են բնապահպաններ, որոնք գնացել են երկաթի հանքի հետ կապված իրավիճակին ու տարածքին ծանոթանալու: Տարածք են եկել նաև ոստիկաններ, որոնք ստիպում են, որ բնապահպանները դուրս գան այդտեղից:
Ոստիկաններին կանչել է երկրաբանների ղեկավարը՝ Վերա անունով ռուս կին: Բոլոր երկրաբանները ռուսներ են, հայերը միայն հորատողներն են: Նրանք ահազանգել են ոստիկանություն, որ բնապահպանները սպառնում են իրենց անձի անվտանգությունը: Այս մասին հայտնում է «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը՝ վկայակոչելով քիչ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արփինե Գալֆայանի տարածած հաղորդագրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել