HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ Ալավերդիում

Այսօր` ժամը 17:30 սահմաններում, Ալավերդու հրշեջ ծառայության ավտոմեքենան ահաբեկող սուլոցով սլանում էր քաղաքի Թումանյան փողոցի կենտրոնական մայրուղով դեպի Շահումյան թաղամաս: Անհանգստացած ալավերդցիները կանգնում և հայացքով հետևում էին հրշեջ մեքենայի սրընթաց երթուղուն և փորձում միմյանցից տեղեկություն ստանալ հրդեհի վայրի մասին:

Պարզվեց` հրդեհի վայրն այնքան էլ հեռու չէր: Հրդեհվում էր Ալավերդու Շահումյան թաղամաս գնացող երկաթգծի թունելի ներքևի հատվածի` Դեբեդ գետին հարող այգիներից մեկի հյուղակը: Այգին և հրդեհվող հյուղակը շրջապատված էին ծառերով և չորացած մացառուտներով լի այլ այգիներով:

Օպերատիվ չմարելու դեպքում հրդեհը կարող էր տարածվել հարևան այգիների վրա և վտանգներ ստեղծել տարածքում տեղակայված աշխատող հիմնարկների համար:

Այգին պատկանում է Ալավերդի քաղաքի բնակիչ Արտաշես Աբգարյանին: Ինչպես հրդեհի վայրում «Հետքին» տեղեկացրեց Ալավերդու հրշեջ ծառայության պետ Արմեն Յոլչինյանը, հրշեջ մեքենան հրդեհի վայրում հայտնվել էր ահազանգից 5 րոպե անց. «10 րոպեի ընթացքում հրդեհը մարեցինք»,- ասաց հրշեջ ծառայության ղեկավարը:

Մինչ Ալավերդու հրշեջ ծառայության ղեկավարը հավաստիացնում էր, որ հրդեհի վտանգն անցել է, հյուղակը շարունակում էր վառվել, իսկ հրշեջ մեքենան չէր կարողանում ջուր մատակարարել հրշեջներին, քանի որ մեքենայի ջուրը սպառվել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter