
Խնայվել է ավելի քան 620 մլն մ3 ջուր․ բնապահպանության նախարարն ամփոփում է անցնող տարին
2015 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը կատարել է ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրթույլտվություններով տրված ջրաքանակների վերանայման աշխատանքներ: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ամփոփում էր տարին։ Ասաց, որ սակավաջրության վերաբերյալ N 1111-Ն որոշման պահանջների համաձայն` գոյություն ունեցող ջրթույլտվություններում կատարվել են նաև ջրօգտագործման ծավալների և ռեժիմների կրճատման սահմանափակումներ, ըստ որի խնայվել է 19623.5 լ/վ ջրաքանակ, որը տարեկան կազմում է շուրջ 618մլն 81 հազ մ3: Լուծարվել է 4 հոր 67լ/վ ջրատվությամբ, խնայվել է 2 մլն 113 հազար մ3
Կոնսերվացվել է բացասական հորիզոնով 4 հոր:
2015-ի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում խնայվել է 620մլն 194հազար մ3:
Ընդհանուր առմամբ 2014-2015թթ. խնայված ջրաքանակը կազմել է տարեկան 1մլրդ 320.3 մլն մ3 :
Սակավաջրության մասին որոշմամբ հետ են կանչել նախկին ՋԹ-ները, որոնք տրված էին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որը հնարավորություն է տվել նվազեցնել դրանք, որից հետո, ըստ նախարարի, բացասական խնդիր կամ կորուստ չեն ունենա։
Ջուրը կայունացել է և նվազման խնդիր չկա։ Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ ջրի ճնշումն ավելացել է, ինքնահոս ու ցամաքած հորերից և Արարատի, և Արմավիրի տարածաշրջանում սկսել է ջուր հոսել։
Դիտակետերում արված ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ որակական առումով աղակալման հետևանքով որոշակի կորուստ կա, բայց քանակական առումով 26 սմ-ից ավելի ջրի բարձրացում է արձանագրվել։
Փականային ռեժիմ է տեղադրվել ձկնաբուծական տնտեսությունների վրա, որը հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմով հետևել, թե ինչ է կատարվում վերահսկվող հորերի հետ։
Արամայիս Գրիգորյանը նշեց, որ մտադիր են բոլոր ձկնաբուծական տնտեսություններում այդ միջոցառումներն իրականացնել։ Սպասում են KFW-ի ֆինանսական ներդրման հաստատմանն են սպասում։ «Մենք փորձում ենք բոլոր ձկնաբույծներին ապացուցել, որ քիչ ծախսեր ունենալով կարողանում են խնայողություններ անել»,-նշեց նախարարը։
Ջրի կառավարման պլաններում է մշակել բոլոր 6 ջրավազանների կառավարման պլանները, այժմ մշակված է Արարատյան դաշտավայրի ջրավազանային կառավարման պլանը, ինչի համար 71 մլն դրամ էր հատկացվել պետական բյուջեից։ Մշակման ընթացքում է նաև Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Ախուրյան և Մեծամոր գետերի գետավազանային կառավարման պլանները, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանի մշակման համար:4 ջրավազանային կառավարման պլանները դեռևս բաց են։ Սակայն նախարարի կարծիքով, երկու տարի հետո 6-ն էլ կունենան։
Մեկնաբանել