HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մետաղական հանքաքարի արտահանումն աճել է, ներկրումը՝ նվազել

Անցյալ տարի, համեմատած 2009-ի, մեր երկրից մետաղական հանքաքարերի եւ խտանյութերի արտահանումն աճել է, փոխարենը նվազել է ներկրումը:

Այսպես՝ 2010-ին Հայաստանից արտահանվել է 42.676 տոննայով ավելի շատ հանքաքար ու խտանյութ, քան 2009-ին. այս տարբերությունը գումարային տեսքով կազմում է ավելի քան 114 մլն դոլար: Իսկ ահա ներկրումները անցյալ տարի նվազել են 859 տոննայով, սակայն գումարային առումով տեղի է ունեցել հակառակը՝ 2010-ին կատարվել է շուրջ 2 մլն դոլարի ավելի շատ ներկրում, քան 2009-ին: Սա նշանակում է, որ հանքաքարի գինը միջազգային շուկայում բարձրացել է:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2009-ին Հայաստանից արտահանվել է հիմնականում պղնձի, ցինկի, մոլիբդենի ու թանկարժեք մետաղների հանքաքար եւ խտանյութ: 2010-ին պատկերն առանձնապես չի փոխվել. կրկին առյուծի բաժին են կազմել պղինձն ու ցինկը: Դրանց հաջորդում են տիտանը, մոլիբդենն ու թանկարժեք մետաղները (տես ստորեւ աղյուսակ 1):

  

ԱՎԾ-ի ցուցակներում մետաղական հանքաքարերն ու խտանյութերը մաս են կազմում «հանքաքար, խարամ, մոխիր» ապրանքային խմբի: 2009-ին այս խմբի ապրանքներ մեր երկրից ամենաշատը ներկրել է Բուլղարիան՝ 46.970 տ: Իսկ ներկրումների մեծ մասը՝ 1.050 տ, կատարվել է Ռուսաստանից: Նախորդ տարի էլ Բուլղարիան առաջինն է եղել այս ոլորտում ՀՀ-ից ներկրումներ կատարողների ցանկում՝ 76.001 տ: Այս անգամ մեր երկիրը գերազանցապես ներկրել է Վրաստանից՝ 1.210 տ (տես ստորեւ աղյուսակ 2): 

  

Նույն ԱՎԾ-ի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում մետաղական հանքաքարի արդյունաբերության ոլորտում պատրաստի արտադրանքի իրացումը 122 տոկոսով ավել է եղել 2010-ի առաջին կիսամյակի տվյալներից: Եթե անցյալ տարվա հունվար-հունիսին իրացվել է ավելի քան 64 մլն դրամի արտադրանք, ապա այս տարի այդ ցուցանիշը եղել է 78 մլն դրամ: Մասնավորապես՝ պղնձի հանքաքարի արդյունահանման մեջ պատրաստի արտադրանքի իրացման աճը եղել է 150 տոկոս (2010-ին՝ 19 մլն, իսկ այս տա րի՝ 29 մլն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter