HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Ազատյան

Վարդան Ազատյան

Մարտի 17-ին «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով բավական արդիական ու հետաքրքիր թեմայով` «Բարոյագիտության խնդիրը եւ քննադատության հնարավորությունները»:

Գիտության եւ արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող մտավորականները` արվեստաբան, փիլիսոփա, մշակութաբան, ներկայացրին Հայաստանում քննադատության մշակույթի ներկա վիճակը եւ խնդիրները: Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ գիտաժողովի բանախոսների ելույթների ամփոփումները:

Իմ տեքստում խոսք եմ բացում հետխորհրդային Հայաստանում պատմական գիտակցության հնարավորության ու անհնարինության խնդիրների մասին Հայաստանի ժամանակակից արվեստի քննարկման օրինակով: Նախ դիտարկվում են ժամանակակից հայ արվեստագետների վերաբերմունքները իրենց անցյալի՝ պատմության եւ ավանդույթի նկատմամբ: Ժամանակի սոցիալ-քաղաքական փոփոխություններին զուգահեռ, պատմականությանը առնչվող մի շարք գործեր վերլուծելով` ես Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացումները դիտարկում եմ հիշելու եւ մոռանալու ռազմավարությունների տեսանկյունից: Հիշողությունն ու մոռացությունը դիտարկվում են որպես Հայաստանի ժամանակակից արվեստը հասկանալու առանցքային հասկացություններ: Այնուհետեւ անցնում եմ Հայաստանի ժամանակակից արվեստի պատմությունը կառուցելու նախկին փորձերի քննարկմանը՝ քննադատական-վերլուծական տեսանկյունից դիտարկելով Հայաստանի ժամանակակից արվեստի արդեն կանոն դարձած փուլավորումը: Այնուհետեւ անդրադառնում եմ Հայաստանի ժամանակակից արվեստի որոշակի ժամանակահատվածի ինստիտուցիոնալ արխիվի ստեղծման խնդիրներին: Նյութական հիշողությունը, որից էլ բաղկացած է արխիվը, դիտարկում եմ որպես մի ասպարեզ, ուր հիշողությունն ու մոռացությունը պայքարում են սեփական պատմության օրինականացման համար: Այնպես որ, արխիվը դիտարկվում է որպես հակադիր շահերի բախման տիրույթ: Վերջում առաջարկում եմ Հայաստանի ժամանակակից արվեստի արխիվավորման եւ պատմականացման իմ այլընտրանքային մոդելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter