HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Քննադատության մշակութային նախադրյալները եւ սահմանափակումները

Մարտի 17-ին «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով բավական արդիական ու հետաքրքիր թեմայով` «Բարոյագիտության խնդիրը եւ քննադատության հնարավորությունները»:

 Արեւմտյան ավանդության մեջ քննադատության ծնունդը կապվում է Հանրային ոլորտի (անգլերեն՝ Public Sphere) առաջացման հետ։ Հասկացությունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի նշանավոր տեսաբան Յուրգեն Հաբերմասը 1962 թվականին։ Զեկուցման առաջին մասում, հիմնվելով մի շարք նորագույն ուսումնասիրությունների վրա, ներկայացվում է «հանրային ոլորտ» եւ «հանրային ինտելեկտուալ» հասկացությունների առաջացման եւ փոխակերպման համառոտ պատմությունը, ինչպես նաեւ բանավեճերը, որոնցում քննադատվում են բուրժուական հանրային ոլորտի սահմանափակությունները եւ գաղափարաբանական կանխակալությունները եւ առաջարկվում են հանրային ոլորտի պրոլետարական, ֆեմինիստական եւ այլ տարբերակներ ։ Զանգվածային մշակույթի եւ զանգվածային մեդիայի առաջացման հետ միասին ՝ ավանդական հանրային ոլորտը (սրճարաններ, ակումբներ, հանրային այգիներ, լրագրեր, պարբերականներ եւ այլն) անկում է ապրում։ Ոչ միայն զանգվածային մեդիան բռնում է հանրային ոլորտի տեղը, այլեւ քննադատությունն է կորցնում իր ողջ սոցիալական լիցքը ՝ վերածվելով զուտ ակադեմիական զբաղմունքի։ Այսօր աշխույժ քննարկումների առարկա է այն հարցը, թե արդյո՞ք Ինտերնետը կարող է, փոխարինելով զանգվածային մեդիային, դառնալ մի նոր հանրային ոլորտ։

Զեկուցման երկրորդ մասը նվիրված է ներկա հայաստանյան իրադրության դիտարկմանը։ Նախ քննության է առնվում այն հարցը, թե արդյո՞ք կարելի է խոսել Խորհրդային Միությունում գոյություն ունեցած որեւէ տեսակի հանրային ոլորտի մասին։ Քանի որ հանրային քննադատության շոշափելի ավանդություն եւ դրա առաջացման եվրոպական պայմաններ Հայաստանում չկան, ապա առաջ են գալիս մի շարք բարդ հարցեր. Հայաստանում քննադատական ժամանակակից դիսկուրսի առաջացման ի՞նչ նախադրյալներ եւ ի՞նչ սահմանափակումներ կարելի է մատնանշել, որո՞նք են այս ուղղությամբ կատարվող աշխատանքների հիմնական ուժերը եւ խոչընդոտները եւ այլն։ Ակնհայտ է, որ խորհրդային տարիներից գոյատեւող ինստիտուցիոնալացված տարածություններում (Փիլիսոփայության ինստիտուտ, Գրականության ինստիտուտ եւ այլն) այդպիսի քննադատություն չի կարող առաջանալ։ Մյուս կողմից ՝ առանձնահատուկ կարեւորություն ունի հումանիտար կրթության հարցը, քանի որ սոցիալական եւ հումանիտար գիտությունների եւ հետազոտությունների ժամանակակից կարողություններ չունեցող հասարակությունն անկարող է կողմնորոշվել աշխարհում եւ զարգանալ։ Այնինչ Հայաստանի համալսարաններում ուսուցանվող հասարակագիտական առարկաների մեծ մասի ծրագրերը եւ դասագրքերը անհուսալիորեն հնացած են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter