Բագրատյանը քննադատում է. «Սա րոպեական նախագիծ է, ֆրագմենտ է ու չի կարող դիտարկվել որպես սիստեմ»
Լիլիթ Թադևոսյան
«Ես չեմ հասկանում՝ ո՞նց է ՊՆ-ն-ն թույլ տվել, որ Սահմանադրության մեջ նման կետեր անցնեն, օրինակ՝ նա ով այլադավան է, նրան տրվում է իրավունք՝ հրաժարվել հրազեն կրելուց, դա պարզապես լյապ է: Ստացվում է՝ եթե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ես, մի վերաբերմունք է, եթե այլադավան ես, ըստ երեւույթին, ավելի լավ վերաբերմունք է»,- այսօր ԱԺ-ում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է կրկնակի ստաժ նշանակել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող սպաներին ու պայմանագրային զինծառայողներին:
Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ նման կարգի փոփոխությունները պետք է կատարել որոշակի կոնցեպտի մեջ. «Սա րոպեական նախագիծ է, ֆրագմենտ է ու չի կարող դիտարկվել որպես սիստեմ»:
Վերջինս հարցրեց, թե ինչ է ստանում այդ դեպքում հասարակ զինվորը, երբ վտանգում է իր կյանքը: Նա նշեց, թե կային արդյոք մեխանիզմներ, որ հասցեական լինեին օրենսդրական փոփոխությունները նաև զինվորի համար:
«43 տարի հետո նա պիտի թոշակ ստանա: Թե ինչ կմնա այդ ժամանակ՝ անհասկանալի է: Թող լինի այս նախագիծը, սակայն, երբ վաղը մենք մոտենանք համակարգային լուծման՝ կհասկանանք, որ այս ֆրագմենտային լուծումը խանգարում է մեզ: Եվս մեկ զոհ ենք ունեցել սահմանին՝ այս անգամ էլ ավելի մեծ տրամաչափի զինամթերքի կիրառմամբ: Հետևաբար, ես կոչ եմ անում, որ այս հարցերն ավեի լուրջ ու խորը լուծումներ ստանան»,- եզրափակեց Բագրատյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել