HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտական հերթապահության իրականացման համար զինվորներն առնվազն վեց ամիս ուսումնական պրոցես են անցնում»

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը», որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Նա նշեց, որ երկարամյա զինծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում մարտական հերթապահության հատվածը կհաշվվի որպես զինծառայության կրկնակի ստաժ: 

«Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել զինվորական հերթապահություն իրականացնող զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև ապահովել զինծառայողների կողմից առանձնահատուկ պայմաններում մարտական ծառայության իրականացումը և բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը՝ ուղղված լինելով զինծառայողներին լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, սպայական ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ ևս կբարձրանա ՀՀ անվտանգությանը, պաշտպանությանը և սահմանների անձեռնմխելիությանը՝ ուղղված զինված ուժերի գործընթացի որակը»,- ասաց Արա Նազարյանը:

Նախարարի տեղակալին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով հարցրեց, թե ինչպես է Նազարյանը նայում նրան, որ եթե իրենք հրապարկում են նման գաղափար, ապա դա կարող է նաև գայթակղիչ լինել զինծառայողի համար, որը ցանկանա միայն երկու տարի հակառակորդի հետ շփման գծում ծառայել, որպեսզի իր ծառայության երկու տարին դառնա չորս տարի: 

Արձագանքելով՝ Արա Նազարյանն ասաց, որ մարտական հերթապահության իրականացման համար առնվազն վեց ամիս զինվորներն ուսումնական պրոցես են անցնում, որից հետո համապատասխան բաշխում է իրականացվում՝ այդ ծառայությունն իրականացնելու համար:

«Կոնկրետ զինծառայողի ցանկությունը լավ է, բայց որոշում է ղեկավարութունը»,- ասաց փոխնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter