HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար. «ՎԱԶ 2107»-ը շուռ է եկել

Այսօր` ժամը 13:00-ի սահմաններում, 21-ամյա Սաչեյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ՕԼ 944 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի հայտնի ավտոշուկայի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և հարվածել ճամփին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 5924 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Բախման հետևանքով «ՎԱԶ 2107»-ը կողաշրջվել է: Բարեբախտաբար, այդ պահին վարորդը` 52-ամյա Արտավազդ Խաչատրյանը, «ՎԱԶ 2107»-ի մեջ չի եղել: Զոհեր և վիրավորներ չկան:

Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված հատվածում ուրբաթ օրվանից սկսվում է ավտոմեքենաների կուտակումը, քանի որ շաբաթ-կիրակի օրերին ավտոշուկայում լինելու համար մարդիկ իրենց ավտոմեքենաները շուկա են բերում արդեն ուրբաթ օրը:




Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter