HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Լեհաստանին, իսկ կանայք ոչ-ոքի խաղացին Ադրբեջանի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Լեհաստանի թիմին: Այս տուրում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը: Ոչ-ոքի գրանցեցին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Այժմ շախմատի Հայաստաննի հավաքականը 4-րդ տեղում է:

Կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը պարտվեց, Լիլիթ Մկրտչյանը հաղթեց: Միավորը կիսեցին Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Կանանց պայքարում առաջատարը Ռուսաստանի թիմն է: Հայաստանը 10-րդ տեղում է:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Այսօր տղամարդիկ կմրցեն առաջատար Ռուսաստանի հետ, իսկ կանայք՝ Ավստրիայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter