Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել համապատասխանաբար Գերմանիայի և Իսպանիային:
Տղամարդկանց հավաքականի կազմում միակ հաղթակը տոնել է Հրանտ Մելքումյանը: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի են խաղացել: Այժմ տղամարդկանց հավաքականը 8-րդ տեղում է:
Կանանց թիմում պարտություն է կրել Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթել են: Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը: Կանանց թիմը 12-րդ հորիզոնականում է:
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: Այսօր տղամարդիկ կմրցեն Լեհաստանի, իսկ կանայք՝ Ադրբեջանի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել