
Հայ շախմատիստներն անհաջող են խաղում Եվրոպայի առաջնությունում
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ: Արոնյանը հաղթեց, Մովսեսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը կիսեցին միավորը: Հայաստան-Իտալիա 2-2: Այժմ Հայաստանի թիմը 11-րդ տեղում է, առաջատարը ռուսներն են:
Կանանց պայքարում Հայաստանի մրցակիցը Սերբիան էր: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Կանանց հավաքականը 15-րդ տեղում է:
Այս լուրը տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Լուսանկարում՝ Հ. Մելքումյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել