HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պասկեւիչյան. «Հետք»-Հայրապետյան պայքարը` իշխանության փորձաքար

Պեպանյան. ՀՀԿ-ԲՀԿ` 2:0

«Հայաստանյան իրականության վիճակը շատ տխուր է: Դեռ 80 տարի առաջ Գարեգին Նժդեհն ասել էր, որ բուն հայկական խնդիրը դարավոր ստրկության արդյունքում ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է: Հիմա մենք նորից ունենք այդ զանգվածները, որոնք չունեն առաջադիմական արժեհամակարգ:Եթե այսպես շարունակվի պետության կյանքը շատ երկար չի տեւի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն էլ ասում է, որ այսօր Հայաստանում արդեն իսկ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնց հանգուցալուծումը պետականության վերացումը չի լինելու: Նա առանձնացնում է երկու տարբերակ. «Կամ գործող իրավիճակը կհաստատվի, այսինքն` այսպես եղել է, այսպես շարունակելու է լինել, կամ պետք է որոշակի փոփոխություններ լինեն: Առաջին տարբերակը, կարծում եմ, շատ հավանական չէ, որովհետեւ այս տարիների ընթացքում գործող իրականությունը ենթարկվում է որոշակի քայքայման, դրա դրսեւորումներից մեկն էլ այս վերջին կոալիցիոն հուշագրի շուրջ առաջացած աղմուկն է. մի բան, որ երբեւէ չէր եղել Հայաստանում: Նույնիսկ այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց Սերժ Սարգսյանի անունը պարունակող հուշագիրը, կարծում եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը նվաստացած վիճակում է, որովհետեւ եթե իրենք կոլացիա, քաղաքական թիմ էին, նման հարց չպիտի առաջանար: Ստեղծվեց մի այսպիսի իրավիճակ. ճիշտ է ամեն ինչ լավ չէ, ճիշտ է` դու լավ նախագահ չես, բայց մենք ստիպված ենք ստորագրել: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նման բան հնարավոր չէր: Կարծում եմ` դա կապված էր Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի հետ, որը շղթայական ռեակցիայով կարող է հասնել նաեւ Հայաստան, ու իրենք փորձեցին իրենց դիրքային հարցերը ճշտել»:

Ա. Պեպանյանին շեշտում է իշխանական կուսակցությունների անորակությունը, որոնք, ըստ նրա, «գլխավորապես բիզնես ակումբներ են, որոնք, եթե ուզեն էլ, Հայաստանը առաջ տանել չեն կարող»: Բանախոսը իշանական համակարգը քննելը համարում է անլուրջ գործ, բայց, այդուհանդերձ, նշում, որ ի սկզբանե ԲՀԿ-ն ստեղծվել էր որպես ՀՀԿ-ին հակակշիռ, բայց Սերժ Սարգսյանը 2008-ին հաջողեցրեց հաղթել: Այս անգամ էլ կար երկու բեւեռ առաջանալու տենդենցը, բայց հաշիվը դարձավ 2:0:

Պեպանյանն ու Պասկեւիչյանը համակարծիք են, որ իշխանության լծակներ ունեցող մարդը` Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, ամեն ինչ չի կենտրոնացնի իր ձեռքում: Ըստ Պասկեւիչյանի` նա ունի նաեւ խիստ պարտավորություներ օլիգարխների նկատմամբ, որոնք չեն խախտվի: «Այսօր սեղանի վրա կա մի շատ կարեւոր փորձաքար,- ասում է Տ. Պասկեւիչյանը,- դա «Հետք» էլեկտրոնային թերթի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ սկսված պայքարն է, որի հանգուցալուծումը ցույց կտա` ի վերջո այս երկրում որեւէ խնդիր տեղափոխվելու՞ է օրենքի դաշտ, թե՞ ոչ, իշխանության լծակներին տիրապետող մարդը լուծելու՞ է օլիգարխների խնդիրները, թե՞ որոշելու են, որ Ռուբեն Հայրապետյանն այդ պահին բժշկի մոտ է եղել, ու ատամը ցավալուց է եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter