HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իշխանությունը փորձում է վերականգնել արտագաղթողների պատճառով Հայաստանի սասանված վարկը

Այս կարծիքին է գործարար Վահագն Հովնանյանը

Սփյուռքահայ գործարար, բանաստեղծ Վահան Զանոյանն ասում է, որ վերջերս ՀՀ իշխանությունների առաջ քաշած գաղափարը երկպալատ խորհրդարանի վերաբերյալ մտածելու տեղիք է տալիս:

«Որպես գաղափար հոյակապ գաղափար է, ինձ մտահոգում է այն, թե ինչ պիտի լինի այս մարմնի բուն առաքելությունը,- ասում է նա:- Հայաստանի քաղաքացի չհանդիսացող թեկուզ հայ մարդը ի՞նչ հանգամանքներով պիտի խառնվի Հայաստանի ներքին գործերին: Եթե այս մարմինը պիտի սփյուռքի հարցերը բերի հայրենիք եւ օգնի, որ սփյուռքի ու հայրենիքի միջեւ մտավորական, պաշտոնական երթեւեկ լինի, թերեւս դա կհաջողվի: Բայց եթե ոչ քաղաքացին պիտի գա մտնի, տեղական օրենքներով զբաղվի, կարծում եմ, որ շատ հարցեր կարող են ծագել: Երկրորդ` ինչպիսի՞ն պիտի լինի սփյուռքի ներկայացուցչությունը: Եթե սփյուռքի ընտրությունների պրոցեսը պիտի հանձնվի ներկա կուսակցություններին, ես չեմ կարծում, որ շատ նոր բան կստեղծվի. նորից մեր հին, հոգնած վեճերը, կռիվները պիտի բերեն դնեն հայրենիքի մեջ»:

Սփյուռաքահայ գործարար Վահագն Հովնանյանն էլ ասում է, որ մենք այս գաղափարի կարիքն ունենք. «Մեր հայությունը սփյուռքի մեջ օրեցօր կմաշվի: Ես շատ դրական կողմեր եմ տեսնում այստեղ: Մտածենք, թե ինչպես կարող ենք հագեցնել այս գաղափարը: Նախագահը, վստահ եմ, որ մեծ միտք ուներ այս գաղափարը շարժեցնելու համար, եւ սփյուռքի նախարարը առաջ բերեց, պետք է շնորհավորենք իրենց, որ արեցին այս քայլը: Մենք էլ հրեաների օրինակով պիտի փորձենք էլ ավելի ուժեղ դառնալ»:

Ըստ Հովնանյանի` այսօր Հայաստանը սփյուռքում իր սասանված վարկը վերականգնելու խնդիր ունի, եւ այս գաղափարը կարող է ծառայել հենց դրան. «Այստեղի կառավարություւնը պիտի լսի սփյուռքի մտահոգությունը, այդքան գեշ անուն ունի Հայաստանը սփյուռքի մեջ: Այդքան գեշ համբավ ունի, բոլորն էլ ոտնակոխ արած են Հայաստանը: Պետք ունենք, որ մեկը միշտ լուր տա, թե ինչ կկատարվի Հայաստանի մեջ»:

«Հետքի» հարցին, թե ում մեղքն է, որ Հայաստանի վարկն ընկել է սփյուռքում, ու հիմա էլ իշխանությունները փորձում են վերականգնել այն, Հովնանյանն ասում է. «Ես կարծեմ դա այստեղից դուրս ելնողների հանցանքն էր, որովհետեւ իրենք իրենց արդարացնելու համար ցեխի մեջ դրին Հայաստանը: Որքան իրենք կուզեին իրենց արդարացնել, այդքան էլ վատ խոսեցին Հայաստանի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter