HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը եւս մասնակցել է «Համաշխարհային զբոսաշրջային շուկա» ցուցահանդեսին

Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում նոյեմբերի 7-10-ին տեղի է ունեցել «Համաշխարհային զբոսաշրջային շուկա» («World Travel Market») առաջատար միջազգային տարեկան ցուցահանդեսը՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների:

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության համաշխարհային շուկային Հայաստանի և Արցախի արդյունավետ ինտեգրման և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ նոր գործընկերային կապերի հաստատման համար:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը՝ նշելով, որ Հիմնադրամը շարունակում է խթանել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային ներուժի ներկայացվածությունը զբոսաշրջային միջազգային շուկաներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter