HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պուտինի ապօրինի կուսակցությունը Հայաստանում

Օրերս Ռուսաստանի հայկական կազմակերպություններից մեկի՝ «հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը Գիտությունների ազգային ակադեմիայում տրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կուսակցություն է ստեղծելու և մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

Այդ ասուլիսում զավեշտն անպակաս էր: Այդպես, օրինակ գիտության «օջախում» ասուլիս տվող Աբրահամյանը, պարզվեց, դժվար է պատկերացնում «ռուս» և «ռուսաստանցի» բառերի տարբերությունը… Այդ և բազմաթիվ այլ հայտարարություններ համացանցում դարձան համընդհանուր ծիծաղի առարկա:

Սակայն մի կողմ թողնելով ասուլիսի զավեշտը, քննարկենք դրա բովանդակային էությունը:

Ապօրինի կուսակցությու՞ն

Արա Աբրահամյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի (միայն Ռուսաստանի) քաղաքացի է: Հայաստանի օրենսդրությունը («Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը) հստակ արգելում է օտարերկրացիներին անդամակցել կուսակցություններին (իսկ կուսակցություն հիմնելու մասին անգամ խոսք լինել չի կարող): Ավելին, այդ արգելքը հստակ ամրագրում է, թե գործող Սահմանադրությամբ (հոդված 28),  թե նոր առաջարկվող Սահմանադրության նախագծով (հոդված 46):

Ավելին, «Կուսակցությունների մասին» օրենքը (25-րդ հոդվածի 3-րդ մասը) հստակ արգելում են կուսակցություններին այլ պետությունների քաղաքացիներից որևէ դրամական աջակցություն ստանալ: Ընդ որում, օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից աջակցություն ստացած կուսակցությունները պարտավոր են այդ գումարը փոխանցել պետական բյուջե… Հակառակ պարագայում այդ գումարը կարող է բռնագանձվել, իսկ կուսակցությունը՝ կրել լուրջ պատասխանատվություն:

Հետևապես անհասկանալի է, թե ինչ է ենթադրում Արա Աբրահամյանի՝ Հայաստանում կուսակցություն բացելու անօրինական մտադրությունը, քանի որ ինքը ոչ կարող է կուսակցություն բացել, ոչ էլ կարող է իր մերձավորների կողմից բացված որևէ կուսակցություն ֆինանսավորել:

ԱԺ-ի դռները փակ են

Եթե անգամ պատկերացնենք, որ կուսակցություն բացելու նպատակով Արա Աբրահամյանը դիմի և «արագացված» կարգով ստանա Հայաստանի քաղաքացիություն, միևնույնն է, նա չի կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին:

Բանն այն է, որ նոր Սահմանադրության նախագծով ԱԺ պատգամավոր կարող է դառնալ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և նույն ժամանակահատվածում միմիայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը (հոդված 48): Իսկ գալիք խորհրդարանական ընտրությունները 2017 թվականի մայիսին են լինելու, այն է՝ մեկուկես տարուց:

Հետևապես նաև անհասկանալի է դառնում՝ Արա Աբրահամյանի՝ գալիք խորհրդարանական ընրություններին մասնակցելու մտադրությունը:

Պուտինը մեր նախագահն է

Սակայն էլ ավելի մտահոգիչ է այն, որ Հայաստանում կուսակցություն բացելու և խորհրդարանում խմբակցություն ունենալու մտադրության մասին է հայտնում մեկը, ով համարում է, որ «Պուտինը միշտ ճիշտ ա, հանձնարարությունները տալիս ա, ես էլ կատարում եմ»:

Այսինքն, ըստ Արա Աբրահամյանի մտադրության, Հայաստանի Ազգային Ժողովում կլինի մի խմբակցություն, որն իր նախագահ է համարելու այլ պետության ղեկավարի և կատարելու է նրա հանձնարարությունները:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Մեկնաբանություններ (6)

Հ.Շ.
Արեւելք-Արեւմուտք բազմադարեայ առճակատումը, զորս երբեք իսկապէս վերջ չէր գտած, յատկապէս բացայայտ եւ սաստկացած է, այժմ: --- Այդ համաշխարհային հիմնական բախումի ակնյայտ ճակատները գտնվում են Ուքրանիա եւ Սուրիա: --- Նուազ երեւելի ճակատները բազմաթիւ են, եւ ընդգրկում են այլազան բնագաւառներ: Սակայն անոնց մաս է կազմում յատկապէս Արցախի ռազմաճակատը: --- Միայն ու միայն Ռուսաստանի շնորհիւ է որ թուրքերը տակաւին չեն համարձակվում ներխուժել Արցախ -ինչպէս նաեւ Հայաստան- : --- Այս գերագոյն կռուի մէջ, Թուրքիան Արեւմուտքի թանկագին դաշնակիցն է, բոլոր մակարդակների վրայ, եւ յատկապէս NATO-ի ռազմա-քաղաքական դաշինքի խոր կապերով: --- Հետեւաբար, Հայաստանը Ռուսիոյ ծայրագոյն ճակատն է, համաշխարհային այս բախումի կապակցութեամբ: --- Մենք է որ չենք կարողանում լաւապէս օգտագործել այս իւրայատուկ հանգամանքը… --- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
mike
Please tell me who owns HEDQ.
Գագիկ
գալուստիկ սահակյանը հաստատ սրա մտքի գոհարներին թաքուն նախանձումա, իրա պալատները ցույցա տալիս ու ասումա յուրաքանչյուր Հայ մինննիմում պետք է այ սենց ապրի։ Բա սա փսիխ չի ի՞նչա։ Ժողովրդի կեսը արդեն հացի կարոտա ու վագոններումա քնում առանց ջեռուցման սա մեզ ձեռա՞ առնում թե՞ ինչ...
Hetq
Hetq online has been published in Yerevan since 2001 by the Association of Investigative Journalists NGO. In 2004 the organization re-registered as the Investigative Journalists NGO. Initially publishing content in Armenian, Hetq Online has also been publishing its articles and investigations in the English language since 2002.
ՀԱԿԱՌԵԺԻՄ
Պուտինկաներով կերաք Հայաստանը, կերաք, անկուշտ ագահներ, 100 տարի առաջ թուրքն էր ցեղասպան, հիմա էլ հայանուն ոճրագործներ, նզովք ձեզ բոլորին
Մարատ
Պուտինի ապօրինի տղեն... Ինչ պրոբլեմ ունի, որ շեֆը այդպես է ուզում ովա ինչ ասելու: Կխոսեն-կխոսեն ճշտից ու սխալից վերջը իրենց ուզածը կանեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter