
Նոր երկրաշարժ՝ Վանում
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 23.23-ին, Վան քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում: Շիրակի մարզում երկրաշարժը զգացվել է 3 բալ: Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել