
Ֆրանսիան Հայաստանին կրկին հաղթեց խոշոր ու չոր հաշվով՝ 4:0
Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում ավարտվեց Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Սկզբնամասն անցավ տանտերերի առավելությամբ, սակայն 19-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները կարող էին բացել հաշիվը: Մխիթարյանը գերազանց փոխանցումով գրոհի նետեց Կառլեն Մկրտչյանին, վերջինս իր հերթին գնդակն ուղարկեց ձախ դեպի Սարկիսովը, բայց մեր հարձակվողը չհասավ գնդակին:
Այդուհանդերձ, 35-րդ րոպեին Անտուան Գրիզմանը բացեց հանդիպման հաշիվը` 1:0: 55-րդ րոպեին Յոան Կաբայը հաշիվը դարձրեց 2:0: 78-րդ և 79-րդ րոպեներին Կարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 4:0: Խաղն այդպես էլ ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով` 4:0 հաշվով: Հիշեցնենք, որ Երեւանում կայացած խաղում ֆրանսիացիները հաղթել էին 3:0 հաշվով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել