Հրդեհ «Ֆլեշում»
Երեկ՝ ժամը 12:09-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 46/3 հասցեում` «Ֆլեշ» նավթամթերային բազայի տարածքում: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ: Այրվել է նավթամթերային բազայի բենզալցման ստացիոնար պոմպը և «ՄԱԶ» մակնիշի 43 ՍՍ 073 պետհամարանիշի բենզատար ավտոմեքենայի լիցքավորման պոմպը և պոմպի խցիկը:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել`12:32-ին»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել