HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար. տրանսպորտային տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ տեսչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարին ներկայացվել են այս տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացրած տեսչական աշխատանքները, այդ թվում տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, որոնց թիվը զգալիորեն աճել է, մասնավորապես`  2010 թվականին կազմվել է 3674 արձանագրություն եւ գանձվել է 23 մլն 883 հազար դրամ, իսկ 2011 թ.-ի 9 ամիսներին, համապատասխանաբար, 4101 արձանագրություն եւ 25 մլն 380 հազար  դրամ: 

Նախարար Մ. Վարդանյանին այդուհանդերձ չի բավարարել տրասնպորտային տեսչության աշխատանքը եւ ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում շտկելու եւ բարելավելու համար:

Մ. Վարդանյանը նշել է, որ տրանսպորտային տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր եւ տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել` ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը եւ տեսչություն-ավտոկայան համագործակցությունը: Նմանատիպ դեպքերի պատճառով տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ եւ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: 

Նախարարը հայտնել է նաեւ, որ տրանսպորտային տեսչության աշխատանքը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո եւ ոլորտի պատասխանատուներին հորդորել է զերծ մնալ դրամաշորթության դեպքերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter