Գտել են անօգնական վիճակում
Նոյեմբերի 8-ին` ժամը 21.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 38 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը ընկել է, չի կարողանում տեղաշարժվել. դոռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել և «1-03» ծառայության աշխատակիցներին է հանձնվել անօգնական վիճակում գտնվող,1929 թվականին ծնված Է. Սևոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել