Դի՝ Կապանի «Կարապետի գյոլեր» լճակում
Երեկ՝ ժամը 16.36-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կարապետի գյոլեր» կոչվող լճակում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:
Փրկարարները լճից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22/26 շենքի բնակիչ, 1943 թվականին ծնված Բելլա Հայրապետյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել