Էդգար Ստեփանյանը աշխարհի փոխչեմպիոն
Աստանայում այս օրերին ընթանում է հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը (տրեկ), որին մասնակցում են 32 երկրների հեծանվորդներ: Հայաստանը Աստանայում ներկայացնում են Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը, մեր պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող): Քիչ առաջ ավարտվել է 25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումները. Էդգար Ստեփանյանը գերազանց է հանդես եկել ու նվաճել է արծաթե մեդալ՝ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Առաջնությունը ավարտվելու է օգոստոսի 23-ին. մեր հեծանվորդները առաջիկա 2 օրերին մասնակցելու են եւս մի քանի մրցումների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել