HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզվում է 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքները, միջոցներ են ձեռնարկվում՝ երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 36-ամյա Ալեն Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։

2015թ. հուլիսի 23-ին` ժամը 12:45-ին, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 4 անձ մահացել է, 3-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 36-ամյա բնակիչ Ա.Հովհաննիսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև՝ ձախ կողնակ և բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը՝ Ս.Պողոսյանը, ուղևորներ Ա.Գասպարյանը, Ք.Գասպարյանը և 4-ամյա Մ.Ալեքսանյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները՝ Գ.Գասպարյանը, Ա.Ալեքսանյանը և Հ.Ալեքսանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 28-ին որոշում է կայացվել Ա.Հովհաննիսյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 244-րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ (1)

gohar
ավտովթարի մասնակիցը՞, թե՞, մեխավօր վարօրդը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter