HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երասխի վթարի երեք տուժածներ հիվանդանոցից դուրս են գրվել

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Վեդու բժշկական կենտրոնում գտնվող տուժածը ևս դուրս է գրվել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց: Նրա վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի  վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Կատարվում է ախտորոշումներին համարժեք բուժում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter