Մոլորված ուսանողների խումբն իջեցվել է Արագածից
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 18.10-ին, տեղեկություն է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ բարձրացել են Արագած լեռ, և հարավային գագաթի ուղղությամբ վերելք կատարելու ժամանակ նրանցից մեկի առողջական վիճակը վատթարացել է. անհրաժեշտ է փրկարարական և բժշկական օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը և շտապօգնության երկու բրիգադ:
Պարզվել է, որ Սլավոնական համալսարանի 18 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է «Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Արագած գիտական կենտրոն», այնուհետև շարունակել վերելքը դեպի Արագած լեռան հարավային գագաթ:
Դեռևս չպարզված հանգամանքներում 1993 թ. ծնված Ռուբինա Դովլաթյանի և 1986 թ. ծնված Մոնիկա Դիլանյանի առողջական վիճակը վատթարացել է:
Փրկարարները տուժածներին իջեցրել են և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Ուսանողներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ նրանք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել