Հարկայինի աշխատակիցն ինքնասպան է եղել
Երեկ ոստիկանությունն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Նոր Նորքի 7-րդ զանգավածի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակում մի տղամարդ ինքնասպանություն է գործել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 20 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ, 39-ամյա Արմեն Գալստյանն իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով ինքնասպանություն է գործել իրենց շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում:
Դեպքի վայրում հավաքավածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ ինքնասպանություն գործած տղամարդն աշխատում էր Քանաքեռ-Զեյթունի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնում:
Ոստիկանների օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է «Մակարով» տեսակի ատրճանակն ու պարկուճը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր.-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական,
ձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական: Ատրճանակն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել