HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագած լեռան հարավային գագաթին 15 երեխա՞ է կորել (լրացված)

Մոտ կես ժամ առաջ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջներն ու փրկարարները՝ թվով 20 հոգի, շտապ մեկնել են Արագած լեռան հարավային գագաթ, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, կորել կամ մոլորվել են 15 երեխաներ: Այս մասին «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

ԱԻՆ Արագածոտնի փրկարարական ծառայությունից հենց նոր ֆոտոլրագրողին տեղեկացրել են, որ երեխաները, բարեբախտաբար, չեն կորել: Սակայն, դժբախտաբար, նրանցից մեկն ուժեղ ցրտահարվել է, ու շտապ պահանջվում է բժշկական օգնություն: Շտապօգնության բրիգադն արդեն ուղեւորվել է Արագած:

Ֆոտոլրագրող Շամշյանը հենց նոր «Հետքին» հայտնեց, որ ցրտահարվել է ոչ թե մեկ, այլ երկու հոգի: Արագածի լեռան գագաթ մեկնած խումբը կազմված է Հայաստանի Սլավոնական համալսարանի ուսանողներից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter