HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենք այլևս չխոսեցինք ցեղասպանությունից

Այսօր իմացա, որ Զեհրան ամուսնանում է… հուզվեցի:

Գիշերվա ժամը երկուսն էր, ղեկավարս Զեհրային բերեց մեր տուն: Եվրոպական ձեւերով բարեւեցինք, բայց արեւելյան ազգերին բնորոշ ջերմությամբ թեյեցինք ու խոսեցինք ողջ գիշեր: Թուրքի նկատմամբ կոմպլեքս ունեի:

Թուրք տեսել էի, շփվել էի, խմել էի հետը, բայց ապրե՞լ… այս միտքն ինձ նույնիսկ գիշերները հանգիստ չէր տալիս: Մինչ Զեհրայի գալը ես հպարտությամբ դարակներից հանել էի բոլոր հայկական հուշանվերները ու տարածել տնով: Սենյակիս դռան բռնակից էլ հայկական դրոշ էի կապել:

Երբ թեյում էինք խոհանոցում, Զեհրան միանգամից նկատեց այն, ինչ ուզում էի` նկատեր. սառնարանի փոքրիկ մագնիսները՝ Արարատ լեռան պատկերով: Դրանով պիտի փակեի թուրքի առաջ ունեցածս կոմպլեքսը… Զեհրան նկատեց. «Ես շատ բան չգիտեմ իմ եւ քո ազգերի միջեւ կոնֆլիկտների մասին, բայց ծնողներս զգուշացրել էին, որ քեզ հետ զգույշ վարվեմ, որովհետեւ դուք ցավ եք տեսել: Բայց չգիտեմ ինչ ցավ, հուսամ կպատմես ինձ»:

Նայում էի նիհար Զեհրայի մեծ, սեւ, անկեղծ աչքերին ու մի ցանկություն ունեի՝ ձեռքերս արագ սահեցնել տան բոլոր ծակուծուկերով ու հանել հայկական դրոշներս ու հուշանվերները: Շարունակությունը` sard.hetq.am-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter