HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարը խախտել է 130 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «АК», «СВД», «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ», «ПК», «ДШК», «ՈՒՏՅՈՍ» տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter