HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը

Այսօր «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72 ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից:

Բողոքի ակցիայի 30 մասնակցի դեմ ներգրավված է եղել մոտ 1000 ոստիկան, որոնցից առնվազն  500-ը գտնվում էին հրապարակի կենտրոնում, իսկ մյուսները՝ հարակից տարածքներում:

Քաղաքացիական հանրությունը հակաժողովրդական ռեժիմի դեմ իր խաղաղ պայքարում, որպես սկզբունք, չի կարող ենթարկվել ոստիկանության անօրինական պահանջներին, ուստի մենք հաստատակամ ենք անցկացնել նստացույցը հրապարակի կենտրոնում: Ոստիկանությունն իր ապօրինի գործունեությունը քողարկելու համար ստիպված եղավ Հանրապետության հրապարակի կենտրոնը ինքնագլուխ հռչակել մշակույթի անշարժ հուշարձան: Դրանով ոստիկանությունը պատանդ դարձավ այդ «հուշարձանը» քաղաքացիներից պաշտպանելու ապօրինի գործառույթին:

Ակնհայտ է, որ ոստիկանությունն ի վիճակի չէ իր ողջ ուժերը ուղղել հրապարակի երկարատև շրջափակմանը, ուստի դատապարտված է լինելու զիջել քաղաքացիների օրինական պահանջներին:

Կոչ ենք անում բոլորին. ով դեմ է իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանը, միանալ Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիաներին:

Քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հնարավորություն կստեղծի կազմակերպել ոստիկանության ուժերի երկարատև շրջափակումը հրապարակի կենտրոնում, որը մեր կարծիքով կարող է դառնալ քաղաքացիների հաղթանակի գրավական»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter