
Ծառուկյանը 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությանը
Երեկ Լիբանանում` Սուրբ Աստվածածին վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս այցելել է նաև Անթիլիասի Մայրավանք:
Կաթողիկոսության կայքը հայտնում է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատարած իր այցելության առիթով պատգամավորը 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրել «Կաթողիկոսության ծրագրերին և սիրիահայության կարիքներին»: Նա նաև արծաթե մեծ խաչ է նվիրել Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարին: Արամ Ա.-ն իր հերթին Բարձրբերդի Ավետարանի սահմանափակ թվով տպագրված օրինակներից մեկն է հանձնել Ծառուկյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել