
ԲՀԿ-ն է՞լ է նախարարների փոխելու
Լուրեր են շրջանառվում, որ առաջիկա օրերին նախարարների փոփոխություն է լինելու նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Ըստ մեր աղբյուրի՝ ԲՀԿ-ն փորձելու է կառավարությունում ուժեղացնել իր դիրքերը, ինչը հնարավոր է անել միայն նախարարներին փոխելով:
Արդեն խոսվում է այն մասին, որ առաջիկա օրերին աշխատանքից առաջինը կհեռանա սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, որին կհաջորդեն այլ նախարարներ:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք նախարարների փոփոխություն չեն նախատեսել:
«Վստահաբար կարող եմ ասել, որ նման բան չկա: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նույնպես հրաժարականի դիմում չի գրելու»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել