
Կապանում կրկին ակցիա են անում
Այսօր երեկոյան Կապանում կրկին երթ է կազմակերպվել՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Կապանցի ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ, ապա շրջել քաղաքի կենտրոնով և վերադարձել քաղաքապետարանի հարակից այգի:
Այնուհետ ցուցարարները քաղաքապետարանի հարակից այգուց շարժվել են դեպի Շահումյան փողոց՝ հասնելով մինչև Կայարան թաղամաս, որից հետո երթը վերադարձել է մեկնակետ: Այս պահին քաղաքապետարանի մոտ ցուցարարները նստացույց են անում:
Լուսանկարը՝ Աշոտ Մարգարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել