
Կապանը միանում է Երեւանում սկսված բողոքի ցույցերին
Հունիսի 25-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանը, ի թիվս ՀՀ մի շարք այլ քաղաքների, նույնպես միացել է «Ոչ թալանին» նախաձեռնությանը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ուշ երեկոյան կապանցի երիտասարդները երթ են սկսել քաղաքապետարանին հարակից այգուց` անցնելով նաեւ Շահումյան փողոցով: Նրանք վանկարկել են «Ոչ թալանին», «Մենք ենք տերը մեր երկրի» արդեն հայտնի դարձած կարգախոսները:
Երթից հետո շուրջ 200 ցուցարարները վերադարձել են քաղաքապետարանի մոտ, որտեղ կրկին բարձրացրել են իրենց պահանջը: Արդեն այսօր` հունիսի 26-ին` ժամը 19:00-ին, կապանցիները նորից կհավաքվեն քաղաքապետարանի մոտ եւ կքննարկեն հետագա քայլերը: Հնարավոր է, որ որոշում ընդունվի նստացույց կազմակերպելու մասին:
Բողոքի ցույցն այս պահին շարունակվում է:
Լուսանկարները` Աշոտ Մարգարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել