«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել այսօր առավոտյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ ցույցի ելած քաղաքացիների ոստիկանության գործողությունների կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները:
Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրականացրել է ապօրինի գործողություններ՝ փորձելով բռնի ուժով կանխել ՀՀ քաղաքացիների խաղաղ նստացույցը: Ոստիկանությունը փաստացիորեն ոտնահարել է ՀՀ քաղաքացիների խաղաղ երթեր, ցույցեր իրականացնելու ազատությունը՝ կիրառելով ոչ համաչափ և ոչ իրավական միջամտություն: Ավելին՝ առանց որևէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տարվել ավելի քան 237 քաղաքացի:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող ՀՀ քաղաքացիներին և քայլեր ձեռնարկել այս հակաօրինական բռնություններ իրականացնելու համար պատասխանատու անձանց պատժելու ուղղությամբ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել