HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել և կալանավորվել է կնոջ և հոր սպանության համար

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը` ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ նույն օրը`  ժամը 23.30-ին,  Դարբաս գյուղից Մարտուն  Աբրահամյանը բերման է ենթարկվել  ոստիկանության Վանաձորի բաժին:

Մարտուն  Աբրահամյանը կալանավորված է:

Ոստիկանությունը հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter