«Փյունիկը» կմրցի Սան Մարինոյի ներկայացուցչի հետ
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին կամ հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին կամ 8-ին: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Փյունիկը» կմրցի նորվեգական «Մյոլդեի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 14-ին կամ 15-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 21-ին կամ 22-ին: Խաղերի անցկացման ստույգ ժամկետները հայտնի կդառնան մի փոքր ուշ:
Երևանի ժամանակով ժամը 15:00-ին տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել