
Որոտանի կասկադը վաճառվել է 85 մլրդ 813 միլիոն դրամով
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը հարցրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, թե ինչքան է եղել Որոտանի կասկադի վաճառքի գինը, և արդյոք համալիրի 230 աշխատակիցների շրջանում կրճատում չեն լինելու:
Ե. Զախարյանը պատասխանեց, որ Որոտանի հէկերի համալիրը վաճառվել 85 մլրդ 813 մլն դրամով: Վճարումը կատարվելու է երկու փուլով՝ 50 տոկոսը ամերիկյան կողմը կվճարի հիմա, մյուս մասը՝ 1 տարի անց: Իսկ համալիրի վերազինման համար ՀՀ կառավարության և «KfW» բանկի միջև 51 մլն եվրո պայմանագիրն ու վարկերը կտեղափոխվեն գնորդ ընկերությանը: Այս մասին արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն գնորդ ընկերության հետ, որն էլ այդ գումարով պետք է իրականացնի ներդրումային ծրագրեր:
Իսկ կասկադի 230 աշխատակիցների շրջանում առաջիկա մեկ տարվա ընթացքում կրճատումներ չեն լինեն՝ համաձայն կնքված պայմանագրի:
Մեկնաբանել