HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը մասնակցել է «Արցախ» գնդի հրամանատար Սամվել Վարդանյանի կիսանդրու բացմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 2-ին Բյուրեղավան քաղաքի` Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում մասնակցել է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար Սամվել Վարդանյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը: 

Սամվել Վարդանյանի կիսանդրու բացումից հետո ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազան Աբրահամյանը կատարել է հոգեհանգստյան կարգ:

Իր խոնարհումը բերելով արցախյան ազատամարտի հերոսի հիշատակին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Այս օրը մեզ համար մի քանի խորհուրդ ունի, որոնցից երկուսին կցանկանայի անդրադառնալ: Առաջին խորհուրդը արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնելն է: Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Սամվել Վարդանյանին, այլ բոլոր զոհված ազատամարտիկներին և հավերժ փառք տալիս նրանց: Սփոփանքի խոսքեր ասելով նրանց հարազատներին` միաժամանակ պետք է բոլորս հպարտ լինենք մեր ընկերների օրինակով: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները, իսկ եթե նրանք էլ լինեին մեր կողքին, մեր հաջողությունները բազմապատիկ ավել կլինեին: Երկրորդ խորհուրդը` Սամվելի որակները մեր մատաղ սերնդին հաղորդելն է: Պետք է կրկնեմ, որ այս դպրոցի մուտքը արդեն դարձել  է ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դասարան: Մտնելով դպրոց` աշակերտները ամեն օր տեսնելու են Սամվելին և փորձելու են նմանվել նրան: Յուրաքանչյուր մայիս ամսին այս դպրոցից պետք է կյանք ճանապարհվեն նոր Սամվել Վարդանյաններ, իսկ սեպտեմբերի 1-ին այս դպրոց պետք է մուտք գործի նոր Սամվել Վարդանյան»:

Մեկնաբանություններ (2)

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
Հետքին ԱՌԱՆՁՆԱԿԻ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՅՈՒԹՅԱՆՍ----ԱՅՍՕՐՎԱ ԼԱՎԸ ՎԱՂՎԱ ԼԱՎՆԱ ՆԵՐԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՍԿԻԶԲՆ Է:ԳԱԳ
HAYASA KINGDOM
Մեկնաբանությունը...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԱՌԺԱՆԻ Է ԲԱՐՑՐ ՊԱՏՎԻ ՕՀԱՆՅԱՆՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԸ ՀՊԱՐՏ Է ԻՐ ԶԻՆՎՈՐՈՎ ԶԱՎԱԿՈՎ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԸ« ԼՈՆԴՈՆԻՑ ԵՐԷՎԱՆ ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹՈՎ» ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԷՏԻՆ ՀԵՏՔԻ ՀԱՄԵՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՄ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ ....ՃԱՄԲՈՐԴ ԵՄ ՃԱՆՓԵՔԻՏ ՄԵՌՆԵՄ ՀԱՅՈՑ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ »«ԳԱԳ»«

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter